12:45  ,  20 նոյեմբերի, 2019

Մոուրինյո․ Շատ ուրախ եմ միանալ մեծ ժառանգություն եւ կրքոտ երկրպագուներ ունեցող ակումբի

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումը Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Նա փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։

«Ես շատ ուրախ եմ միանալ այսպիսի մեծ ժառանգություն եւ այսպիսի կրքոտ երկրպագուներ ունեցող ակումբի։ Անհամբեր սպասում եմ թիմի բարձրակարգ խաղացողների եւ ակադեմիայի երիտասարդների հետ աշխատանքս սկսելուն։ Այս տղաների հետ աշխատանքը գրավեց ինձ այս ակումբում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով 14-րդ տեղում է։ Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը թիմը կանցկացնի Պրեմյեր լիգայում՝ նոյեմբերի 23-ին Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվելով «Վեստ Հեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում