10:14  ,  20 նոյեմբերի, 2019

Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկա ժամերին կարող է նշանակվել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է Sky Sports-ը:

Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականից հետո «Տոտենհեմի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Մոուրինյոյի հետ և մոտ է 56-ամյա մասնագետի հետ համաձայնության գալուն:

«Տոտենհեմի» ղեկավարությունն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է նաև «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն 2018 թվականի դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում