01:57  ,  20 նոյեմբերի, 2019

Եվրո Մ-21. Հայաստանը 0:6 հաշվով պարտվեց Իտալիային

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 19-ին Կատանիա քաղաքի «Անջելո Մասիմինո» ստադիոնում Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում հյուրընկալվեց Իտալիայի հավաքականին:

Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը 0:6 հաշվով պարտություն կրեց և այժմ 3 միավորով առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:

Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մրցակցի դարպասին կատարել են 3 հարված:

Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը. 1․ Սևակ Ասլանյան (12․ Մարկ Գրիգորյան, 72), 2․ Արթուր Դանիելյան, 4․  Ալբերտ Խաչումյան, 5․ Էդգար Գրիգորյան, 7․ Կարեն Մելքոնյան, 9․ Արմեն Հովհաննիսյան (22. Աբրահամ Պորտուգալյան, 58), 11․ Վահան Բիչախչյան, 17․ Արամ Խամոյան (13․ Դավիթ Նալբանդյան, 66), 19․ Հրաչյա Գեղամյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան (6․ Էրիկ Վարդանյան, 72), 21․ Էդգար Մովսեսյան (15. Արմեն Սադոյան, 58)։

Եվրո Մ-21. Իտալիա - Հայաստան՝ 6:0

Մոյզե Քին, 15, 41, Անդրեա Պինամոնտի, 25, Նիկոլո Զանելատո, 53, Ջանլուկա Սկամակա, 57, Դավիդե Բետելա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում