01:35  ,  20 նոյեմբերի, 2019

Եվրո-2020. Ուելսը նվաճեց վերջին ուղեգիրը. Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումներն անցկացրեցին C, E, G և I խմբերի թիմերը:

E խմբում Ուելսի հավաքականը տնային խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ և 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ձեռք բերելով եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը: Այժմ հայտնի են Եվրո-2020-ին մասնակցող 24 թիմերից 20-ը, իսկ մյուս 4 ուղեգրերը կխաղարկվեն 2020 թվականի մարտին՝ Ազգերի Լիգայում:

Միաժամանակ ընթացող խաղերում I խմբի առաջատար Բելգիան 6:1 հաշով հաղթեց Կիպրոսին, իսկ C խմբի առաջատար Գերմանիան 5:1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:

C խումբ

Գերմանիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 6:1 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 19, 47, 60, Լեոն Գորետցկա, 43, 73, Յուլիան Բրանդտ, 90 - Մայքլ Սմիթ, 7

Հոլանդիա - Էստոնիա՝ 5:0 (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 6, 66, 78, Նաթան Ակե, 19, Միրոն Բոադու, 87

E խումբ

Սլովակիա - Ադրբեջան՝ 2:0

Ռոբերտ Բոսենիկ, 19, Մարեկ Համշիկ, 86

Ուելս - Հունգարիա՝ 2:0

Աարոն Ռեմսի, 15, 47

G խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Իսրայել՝ 1:0

Բոբան Նիկոլով, 45

Լատվիա - Ավստրիա՝ 1:0

Մարկիս Օս, 65

Լեհաստան - Սլովենիա՝ 3:2

Սեբաստիան Շիմանսկի, 3, Ռոբերտ Լևանդովսկի, 54, Յաչեկ Գորալսկի, 81 - Տիմ Մատավս, 14, Յոսիպ Իլիչ, 61

I խումբ

Բելգիա - Կիպրոս՝ 6:1 (տեսանյութ)

Կրիստիան Բենտեկե, 16, 68, Կևին դե Բրույնե, 35, 41, Ֆերեյրա-Կարասկո, 44, Կիպրոս Կրիստոֆորոու, 51 (ինքնագոլ)

Սան Մարինո - Ռուսաստան՝ 0:5

Դալեր Կուզյաև, 3, Սերգեյ Պետրով, 19, Ալեքսեյ Միրանչուկ, 49, Ալեքսեյ Իոնով, 56, Նիկոլայ Կոմիլչենկո, 78

Շոտլանդիա - Ղազախստան՝ 3:1

Ջոն Մաքգին, 48, 90, Սթիվեն Նայսմիթ, 64 - Զայնուտդինով, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով