00:00  ,  20 նոյեմբերի, 2019

Մաուրիսիո Պոչետինոն լքեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը

Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Պոչետինոն որոշում է ընդունել հրաժարական ներկայացնել նոյեմբերի 19-ին «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւիի հետ ունեցած հանդիպումից հետո:

«Տոտենհեմն» անհաջող է անցկացնում Անգլիայի ընթացիկ առաջնությունը։ Թիմը 12 տուրից հետո 14 միավորով 14-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014 թվականին: Պոչետինոյի գլխավորությամբ անգլիական ակումբը դարձել է Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով