09:17  ,  20 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 11-րդ տարին անընդմեջ եկամուտների աճ ունենալու մասին:

2018/19 մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի եկամուտը կազմել է 535.2 միլիոն ֆունտ ստերլինգ, որից «Մանչեսթեր Սիթիի» շահույթը կազմել է շուրջ 50 միլիոն եվրո:

BBC-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» առաջիկայում նոր հովանավորչական պայմանագրեր կկնքի և ֆինանսական ցուցանիշներով կհավասարվի Անգլիայի ամենահարուստ ֆուտբոլային ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով