23:41  ,  19 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկով կդիմի «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ վերադառնա Թուրինի «Յուվենտուս»:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ կկատարի «Մանչեսթեր Յունայթեդին» և կփորձի Պոգբայի տեղափոխության գործարքում ներառել նաև իտալական ակումբի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Պոգբան երջանիկ է զգում իրեն Մանչեսթերում և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում