22:40  ,  19 նոյեմբերի, 2019

Միլիտո. Իկարդիի հեռանալը ճիշտ որոշում էր նրա ապագայի համար

Միլանի «Ինտերի» արգենտինացի նախկին հարձակվող Դիեգո Միլիտոն խոսել է իր հայրենակից Մաուրո Իկարդիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին:

«Իկարդիի ապագայի համար ճիշտ որոշում էր ՊՍԺ տեղափոխվելը: Այժմ նա հրաշալի մրցելույթներ է ունենում Ֆրանսիայում, սակայն «Ինտերում» մնալու դեպքում՝ նա շարունակելու էր նստել պահեստայինների նստարանին:

Վստահ եմ, որ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Ինտերը» մեծ նվաճումների է հասնելու»,- Միլիտոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին «Ինտերից» ՊՍԺ է տեղափոխվել ամռանը: Արգենտինացի հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում