23:14  ,  19 նոյեմբերի, 2019

Անչելոտին կարող է գլխավորել «Տոտենհեմը»

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին առաջիկայում կարող է զբաղեցնել անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Football Italia-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից և Անչելոտիին դիտարկում է որպես նրա փոխարինող:

Ավելի վաղ իտալական պարբերականները հաղորդում էին, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի և Կառլո Անչելոտիի հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով դե Լաուրենտիսը ցանկանում է պաշտոնանկ անել իտալացի մասնագետին:

Կառլո Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում