21:54  ,  19 նոյեմբերի, 2019

Կիելինին հայտնել է խաղադաշտ վերադառնալու ժամկետը

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կիելինին հայտնել է՝ երբ լիովին ապաքինված կլինի վնասվածքից:

«Կարծում եմ, որ խաղադաշտ կկարողանամ վերադառնալ փետրվարին կամ մարտին: Վնասվածքից ապաքինումն ընթանում է ըստ նախատեսվածի:

Առաջիկա օրերին կվերադառնամ Իտալիա և կվերսկսեմ մարզումները»,- Կիելինիի խոսքը փոխանցում է Tuttomercato-ն:

Հիշեցնենք, որ Կիելինին օգոստոսի 30-ին տեղի ունեցած մարզման ժամանակ ստացել էր աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում