21:15  ,  19 նոյեմբերի, 2019

«Լոս Անջելես Գելաքսին» տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի Կավանիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ պայմանագիր կնքի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբում ուրուգվայցի հարձակվողին դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչին փոխարինող և պատրաստվում են տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել:

32-ամյա Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամին», որի սեփականատերն անգլիացի լեգենդար հարձակվող Դևիդ Բեքհեմն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում