20:50  ,  19 նոյեմբերի, 2019

Ընկերական խաղում Բրազիլիան հաղթեց Հարավային Կորեային (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նկատմամբ:

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Լուկաս Պակետան: 36-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 60-րդ րոպեին Դանիլոն խփեց Բրազիլիայի հավաքականի երրորդ գոլը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիա - Հարավային Կորեա՝ 3:0

Լուկաս Պակետա, 9, Ֆիլիպե Կոուտինյո, 36, Դանիլո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում