20:16  ,  19 նոյեմբերի, 2019

Լեոնարդո Բոնուչին նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կշարունակի մրցելույթներն Իտալիայի չեմպիոնի կազմում:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ Բոնուչին առաջիկայում 5 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիս:

32-ամյա Բոնուչիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում իտալացի պաշտպանը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում