19:54  ,  19 նոյեմբերի, 2019

Ռաֆայել Բենիտեսը հրաժարվել է գլխավորել «Վեստ Հեմը»

Ռաֆայել Բենիտեսը հրաժարվել է գլխավորել անգլիական «Վեստ Հեմը», հաղորդում է բրիտանական Sky Sports-ը։ Իսպանացի մասնագետն այժմ չինական «Դալյան Իֆանի» գլխավոր մարզիչն է եւ ցանկություն ունի տիտղոսներ նվաճել այս թիմի հետ, հետո վերադառնալ Անգլիա։

«Վեստ Հեմը» մտադիր է պաշտոնանկ անել չիլիացի Մանուել Պելեգրինիին եւ Բենիտեսին համարում է հարմար փոխարինող։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Վեստ Հեմը» 13 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս