Ռաֆայել Բենիտեսը հրաժարվել է գլխավորել անգլիական «Վեստ Հեմը», հաղորդում է բրիտանական Sky Sports-ը։ Իսպանացի մասնագետն այժմ չինական «Դալյան Իֆանի» գլխավոր մարզիչն է եւ ցանկություն ունի տիտղոսներ նվաճել այս թիմի հետ, հետո վերադառնալ Անգլիա։
«Վեստ Հեմը» մտադիր է պաշտոնանկ անել չիլիացի Մանուել Պելեգրինիին եւ Բենիտեսին համարում է հարմար փոխարինող։
Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Վեստ Հեմը» 13 միավորով 16-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում