18:19  ,  19 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի Մ-19 թիմը 3։3 հաշվով խաղաց Չեռնոգորիայի հետ եւ գրավեց վերջին տեղը

Թուրքիայի Մանավգատ քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի վերջին տուրի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Հայաստանի թիմի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը, մեկ անգամ՝ Գևորգ Տարախչյանը:

 Հայաստանի թիմը առաջին խմբում գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարը։

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1․ Հարություն Մելքոնյան, 2․ Վոլոդյա Սամսոնյան, 3․ Կարեն Մուրադյան, 6․ Նարեկ Աղասարյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8. Նարեկ Ալավերդյան (11. Ժիրայր Շաղոյան, 46), 9․ Արամ Քոլոզյան, 10․ Նարեկ Գրիգորյան (22. Գևորգ Տարախչյան, 77), 14․ Արսեն Գալստյան (19. Ռադիկ Սարգսյան, 84), 17․ Արտակ Ասատրյան (5․ Պետրոս Մանուկյան, 46), 20․ Երջանիկ Ղուբասարյան (21. Գրենիկ Պետրոսյան, 88)։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում