17:18  ,  19 նոյեմբերի, 2019

Շաքիլ Օ՝Նիլը վաճառում է շքեղ առանձնատունը (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին աստղ, լեգենդար Շաքիլ Օ՝Նիլը վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսից 56 կմ հեռավորության վրա գտնվող Սիմի Հիլզ համայնքում։

Շաքիլ Օ՝Նիլն այս առանձնատունը գնել է 2018 թվականին 1,8 միլիոն դոլարով, այժմ վաճառում է 1,9 միլիոն դոլարով, հաղորդում է The Sun-ը։

480 քմ տարածքով առանձնատունն ունի տնային կինոթատրոն, լողավազան, ջակուզի, մառան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում