16:55  ,  19 նոյեմբերի, 2019

Պոչետինոն հանդիպել է «Տոտենհեմի» նախագահի հետ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանդիպել է լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լեւիի հետ։

Կա հավանականություն, որ արգենտինացի մասնագետը հրաժարական կներկայացնի, սակայն ակումբն այս փուլում պայմանագրի միակողմանի խզման չի դիմի, քանի որ ստիպված կլինի մարզիչին վճարել 15 միլիոն եվրո փոխհատուցում, հաղորդում է The Telegraph-ը։

«Տոտենհեմն» անհաջող է անցկացնում Անգլիայի ընթացիկ առաջնությունը։ Թիմը 12 տուրից հետո 14 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում