15:56  ,  19 նոյեմբերի, 2019

Անտուան Գրիզմանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից, հաղորդում է El Chiringuito-ն։

Գրիզմանը պատրաստ է հաջորդ ամռանը տեղափոխվել այլ ակումբ, եթե նրա կարգավիճակը մնա նույնը «Բարսելոնայում»։ 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում լիարժեք հարմարվել նոր թիմում եւ չի զգում վստահություն։

Ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխված Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում