11:40  +04,  19 նոյեմբերի, 2019

Մանչինին՝ Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակի մասին․ Միջազգային խաղերում այսօր այսպիսի հաշիվ չի լինում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 9։1 հաշվով հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում։

«Հրաշալի երեկո էր Իտալիայի հավաքականի համար։ Միջազգային խաղերում այսօր այսպիսի հաշիվ չի լինում, արեցինք առավելագույնը։ Սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ խոշոր հաղթանակն է։

Տեսնենք՝ ինչ կստացվի Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում, դեռ 7 ամիս ունենք, կազմը երիտասարդ է, պետք է կողմնորոշվենք 23 խաղացողների հարցում»,- Ռոբերտո Մանչինիի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։

Իտալիայի հավաքականն ավելի խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին՝ 9։0։ Դա տեղի է ունեցել 1948 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ