Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում արտագնա խաղում մրցում է Իտալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:4 հաշվով:
Իտալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեն: Աչքի են ընկել նաև Նիկոլո Ձանիոլոն և Նիկոլո Բարելան:
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կատարել է 3 հարված, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 66:34 է՝ հօգուտ Իտալիայի:
Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 10-րդ տուր
Իտալիա - Հայաստան՝ 4:0 (առաջին խաղակես)
Չիրո Իմոբլիե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, Նիկոլո Բարելա, 29
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում