09:42  ,  19 նոյեմբերի, 2019

Լուիս Էնրիկեն ցանկանում է կրկին գլխավորել Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է կրկին զբաղեցնել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է Cadena Cope-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 49-ամյա Էնրիկեն առաջիկայում կհանդիպի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ և կհայտնի իր՝ հավաքական վերադառնալու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո Իսպանիայի հավաքականը գլխավորել է նրա օգնական Ռոբերտ Մորենոն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Լուիս Էնրիկեն ցանկանա վերադառնալ հավաքական, նա սիրով կլքի զբաղեցրած պաշտոնը:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է ընթացիկ տարվա հունիսին՝ դստեր հիվանդության պատճառով: 

Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը կյանքից հեռացել է օգոստոսի 29-ին: Մի քանի ամիս բժիշկները պայքարել են երեխայի մոտ ախտորոշված քաղցկեղային հիվանդության դեմ, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում