00:14  ,  19 նոյեմբերի, 2019

Աշխարհի լավագույն հարձակվողն՝ ըստ Էդեն Ազարի

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարն իր ակումբակից, ֆրանսիացի Քարիմ Բենզեմային համարել է աշխարհի լավագույն հարձակվողը:

«Բենզեման այժմ աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա շատ բան է որոշում խաղադաշտում, և թիմի համար շատ դժվար է խաղալ առանց նրա:

Ուրախ եմ, որ Բենզեման հանդիսանում է իմ խաղընկերը: Ես շատ բան եմ սովորում նրանից»,- Ազարի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում