Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը չի պատրաստվում «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել թիմի անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգին, տեղեկացնում է NSL-ը:
«Ռոման» նոր առաջարկ կկատարի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Սմոլինգի տրանսֆերային իրավունքի դիմաց առաջարկելով 13 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել էր «Ռոմայի» 10 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում