21:48  ,  18 նոյեմբերի, 2019

Աբիդալ. Կարծում եմ՝ Մեսին չի հեռանա «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է թիմի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Կարծում եմ՝ Մեսին չի հեռանա «Բարսելոնայից»: Մենք այժմ բանակցություններ ենք վարում նրա հետ նոր պայմանագրի կետերի շուրջ:

Մեսին «Բարսելոնայի» առաջատարն է և շատ մեծ ազդեցություն ունի թիմում: Նրա ներկայությունը շատ կարևոր է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար»,- Աբիդալի խոսքը փոխանցում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում