21:13  ,  18 նոյեմբերի, 2019

Պլատինի. VAR-ը չի արդարացնում իրեն

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է ֆուտբոլում մրցավարների կողմից օգտագործվող VAR համակարգի արդյունավետության մասին:

«VAR-ը չի լուծում ֆուտբոլում առկա խնդիրները, այլ միայն քողարկում է դրանք: Ես դեմ եմ այդ համակարգի օգտագործմանը, քանի որ այն չի արդարացնում իրեն»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Rai Sport-ը:

Հիշեցնենք, որ VAR համակարգը ֆուտբոլում օգտագործվում է 2017 թվականից: VAR-ի ընդունած ոչ բոլորն որոշումներն են միանշանակ ընդունվել ֆուտբոլիստների և մարզիչների կողմից:

Ավելի վաղ VAR համակարգի թերությունների մասին խոսել էին նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում