19:50  ,  18 նոյեմբերի, 2019

Գվարդիոլան հանդիպել է «Բավարիայի» ղեկավարության հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մյունխենում հանդիպել է Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ղեկավարության հետ, հաղորդում է Bild-ը։

Ակումբի նորընտիր նախագահ Հերբերտ Հայները հայտարարել էր, որ ցանկանում են դարձյալ Գվարդիոլային տեսնել «Բավարիայում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցրել է 2013-2016-ին։

Գվարդիոլան Մյունխենում ունի բնակարան, իսկ նրա ընտանիքը չի ցանկացել ապրել Մանչեսթերում եւ վերադարձել է Բարսելոնա։ Այս հանգամանքը եւս կարող է ստիպել Գվարդիոլային այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում