18:44  ,  18 նոյեմբերի, 2019

Զլատան Իբրահիմովիչի կինը ցանկանում է վերադառնալ Միլան

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռացող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Միլանում», որը պատրաստ է նրան հետ կնքել կես տարվա պայմանագիր եւ վճարել 4 միլիոն եվրո։

38-ամյա ֆուտբոլիստի կինը ցանկացել է վերադառնալ Միլան, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։ Իբրահիմովիչը նշել էր, որ կարիերայի շարունակության հարցում կխորհրդակցի ընտանիքի հետ։

Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 թվականներին։

«Լոս Անջելես Գելաքսիի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս