19:12  +04,  18 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Ֆրանսիան 200-րդ հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Ալբանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը (2։0) 200-րդն է եղել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ, հաղորդում է Opta Jean-ը։

Ֆրանսիայի հավաքականն անցկացրել է 350 պաշտոնական հանդիպում, տարել 200 հաղթանակ, կրել 77 պարտություն, 73 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հավաքականը խմբում գրավեց  առաջին տեղը՝ 25 միավոր։ Երկրորդ տեղում է Թուրքիան, որը առաջատարից հետ մնաց 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ