17:42  ,  18 նոյեմբերի, 2019

Ֆերնանդու Սանտուշ․ Պորտուգալիան ֆավորիտ չէ, բայց Եվրո-2020-ի տիտղոսի հավակնորդ է

Ընտրական մրցաշարի միայն վերջին տուրում Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի հավակնությունների մասին։

«Պորտուգալիան ֆավորիտ չէ, բայց Եվրո-2020-ի տիտղոսի հավակնորդ է։ Մենք ունենք լավ թիմ։ Երբ մենք կարողանում ենք կենտրոնանալ եւ ցուցադրել ստեղծագործական եւ արտիստիզմի նոտաներով խաղ, դառնում ենք անպարտելի։

Մենք ունենք բոլոր նախապայմանները Եվրո-2020-ում հաջող հանդես գալու համար։ Երբ մենք 2016-ին եզրափակիչ մրցաշարից առաջ ասում էինք, որ կարող ենք հաղթել, մեզ խելագար էին համարում»,- Սանտուշի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Եվրո-2020-ի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։

Պորտուգալիան հաջորդ տարի կփորձի պաշտպանել 2016-ին նվաճած չեմպիոնական կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում