16:46  ,  18 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն խոստացել է եւս 11 գոլ խփել հավաքականում եւ բարելավել համաշխարհային ռեկորդը

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստացել է բարելավել հավաքականներում գոլերի քանակի համաշխարհային ռեկորդը։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 99 գոլ։ Ռեկորդը պատկանում է Իրանի հավաքականի նախկին խաղացող Ալի Դաեիին՝ 109 գոլ։

«Բոլոր ռեկորդները պետք է գերազանցվեն, եւ ես կբարելավեմ այդ ռեկորդը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան նվաճել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր եւ կփորձի պաշտպանել 2016-ին նվաճած Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում