15:55  ,  18 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն ակումբակիցներին հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբակիցներին հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի իր վարքի համար, հաղորդում է իտալական La Repubblica-ն։

«Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն չէր սեղմել «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը, գնացել էր հանդերձարան եւ լքել էր ստադիոնը՝ չսպասելով հանդիպման ավարտին։ 

«Յուվենտուսն» այդ խաղում հաղթել էր Ռոնալդուին փոխարինած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ՝ 1։0։

Ընթրիքը տեղի կունենա «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպման նախօրեին։

«Ատալանտա» - «Յուվենտուս» հանդիպումը նոյեմբերի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում