15:26  ,  18 նոյեմբերի, 2019

Ազար․ Լեմպարդը 4 ամսում ցույց տվեց, որ կարող է դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը բարձր է գնահատել Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքն անգլիական ակումբում, որից բելգիացի ֆուտբոլիստն այս ամռանն է տեղափոխվել Մադրիդ։

«Ֆրենկ Լեմպարդը 4 ամսում ցույց տվեց, որ կարող է դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Ես Ֆրենկին գիտեմ, որպես խաղացող, նա հրաշալի մարդ է։

Լեմպարդը կազմ է մտցրել երիտասարդ անգլիացի ֆուտբոլիստների։ Դա լավ է «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի համար։ Երջանիկ եմ տեսնել, որ իմ նախկին թիմը հաղթում է»,- Ազարի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 41-ամյա Լեմպարդն այս ամռանն է գլխավորել «Չելսին»։ Անգլիայի առաջնության 12 տուրից հետո թիմը 26 միավորով երրորդ տեղում է, նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում