14:53  ,  18 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կփորձի ձեռք բերել 8 խաղացողների, հաղորդում է Mirror-ը։ Ակումբը պատրաստ է ծախսել 200 միլիոն ֆունտ ստերլինգ։

Սուլշերի ցուցակում են Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Էրլինգ Հոլանդը («ՌԲ Զալցբուրգ»), Ջեյմս Մեդիսոնը («Լեսթեր»), Դեկլան Ռայսը («Վեստ Հեմ»), Կալում Ուիլսոնը («Բորնմուտ»), Մուսա Դեմբելեն («Լիոն»), Ջոն Մաքգինն ու Ջեք Գրիլիշը (երկուսն էլ՝ «Աստոն Վիլա»)։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում