12:06  +04,  18 նոյեմբերի, 2019

Արթուր Ալեքսանյանը դարձավ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ազգային դեսպան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես ստանձնել է Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ազգային դեսպանի պարտականությունները Հայաստանում։

«Հպարտ եմ` @unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել էր Արթուր Ալեքսանյանը Ինստագրամում։

Հիշեցնենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ