11:17  ,  18 նոյեմբերի, 2019

Գրիզման. Ֆրանսիան ամեն ինչ կանի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար

Ֆրանսիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Ալբանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը:

«Գիտեինք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում, սակայն կարողացանք լավ խաղ ցուցադրել և արժանի հաղթանակ տանել:

Ֆրանսիայի հավաքականն ամեն ինչ կանի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար: Վստահ եմ, որ մեր թիմը կարող է հասնել այդ նվաճմանը»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ: Անտուան Գրիզմանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում