19:58  +04,  17 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Պորտուգալիան նվաճեց ուղեգիր, Սերբիան չհաղթահարեց արգելքը

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի B խմբի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի թիմին եւ հաղթանակ տարավ 2:0  հաշվով։ Պորտուգալացիների երկրորդ գոլը վերջին րոպեներին խփեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 99-րդ անգամ աչքի ընկավ ազգային թիմում։

Պորտուգալիան 17 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Սերբիայի հավաքականն ընդունեց ժամանակից շուտ խմբում առաջին տեղն ապահոված ուկրաինացիներին եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Սերբիան 14 միավորով մնաց երրորդ տեղում։

B խումբ

Լյուքսեմբուրգ - Պորտուգալիա՝ 2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 39, Կրիշտիանու Ռոնալդու, 86

Սերբիա - Ուկրաինա՝ 2:2

Դուշան Տադիչ, 9, 11մ, Ալեքսանդր Միտրովիչ, 56 - Ռոման Յարեմչուկ, 32, Արտյոմ Բեսեդին, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ