18:26  +04,  17 նոյեմբերի, 2019

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են հեղեղված Վենետիկ (ֆոտո)

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակից հետո մեկնել են հեղեղված Վենետիկ՝ աջակցություն հայտնելու քաղաքի բնակիչներին։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն ու հավաքականի մարզիչներն ու խաղացողները Վենետիկի բնակիչների հետ հանդիպել են Սան Մարկոյի հրապարակում։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը եւ նոյեմբերի 18-ին Պալերմոյում կընդունի Հայաստանի հավաքականին։ Թիմն արդեն Վենետիկից մեկնել է Պալերմո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ