16:25  ,  17 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Քոմանին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է skysports-ը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար գործնական քայլերի կդիմի, եթե Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն հեռանա մանչեսթերյան ակումբից։

Ընթացիկ մրցաշրջանում Քինգսլի Քոմանը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում