15:23  ,  17 նոյեմբերի, 2019

«Բարսելոնան» բանակցում է Մեսիի եւ Ֆատիի հետ

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հաստատել է, որ կատալոնական ակումբը բանակցում է հարձակվողներ Լիոնել Մեսիի եւ Անսու Ֆատիի հետ պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ։

«Մեսիի հետ պայմանագրի երկարաձգումը կախված է նրա դիրքորոշումից, բայց հույս ունեմ, որ «Բարսելոնայի» համար ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Պայմանագրի ժամկետի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված է Մեսիի որոշումից։

Ֆատիի հետ եւս բանակցում ենք։ Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, որին պետք է պաշտպանենք։ Մենք պետք է ամեն ինչ քննարկենք նրա ընտանիքի հետ։ Հիմա Ֆատին ցանկանում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա»,- Աբիդալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը ցանկանում է 16-ամյա Ֆատիի հետ կնքել երկարաժամկետ պայմանագիր, որպեսզի նրա տրանսֆերային գինը սահմանի 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English