13:12  +04,  17 նոյեմբերի, 2019

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի Եվրո-2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ:

Հայաստանի թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 17-ին թիմը կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին տեղի կունենա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» ստադինուոմ: 

Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ