19:52  ,  16 նոյեմբերի, 2019

Իբրահոմիվիչը նոր ակումբում ակնկալում է ամսական 1 միլիոն եվրո աշխատավարձ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռացող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում ավարտել կարիերան եւ հաջորդ ակումբում ակնկալում է ամսական 1 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է իտալական La Repubblica-ն։

Հունվարի 1-ին 38-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կտեղափոխվի այլ ակումբ։

Իբրահիմովիչի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Միլանը», «Բոլոնիան», «Նապոլին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ամերիկյան եւ չինական ակումբներ։

«Միլանը» պատրաստ է Իբրահիմովիչին կես տարվա համար վճարել 4 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը միլանյան ակումբում հանդես է եկել 2010-2012 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս