17:46  ,  16 նոյեմբերի, 2019

ՖԱՖ․ Ազատություն Երվանդին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն անցկացրել է հատուկ ակցիա՝ աջակցություն հայտնելով Ֆինլանդիայում կալանավորված հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանին։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին, Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման ժամանակ։ Պատճռը եղել էր Ֆինլանդիայի հավաքականի թուրք երկրպագուների հետ վեճը։ Նրանցից մեկը բողոքել էր ոստիկանությանը։

Երվանդ Իսմաիլյանի դատը նշանակված է նոյեմբերի 28-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երվանդին Հայաստան կուղարկեն դեկտեմբերի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս