17:08  ,  16 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Ռումյան Հովսեփյանի չի խաղա Իտալիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ բուլղարական «Արդայի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նոյեմբերի 18-ին Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։

Ռումյան Հովսեփյանը որակազրկվել է դեղին քարտերի պատճառով։ Այս ընտրական փուլում երրորդ դեղին քարտ նա ստացավ Հունաստանի դեմ խաղում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Երեւանում Հունաստանի թիմին պարտվել է 0։1 հաշվով։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում