21:16  ,  16 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 18 միլիոն եվրո է պահանջում Սմոլինգի դիմաց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել թիմի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգի ծառայություններից, տեղեկացնում է Tuttosport-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Սմոլինգի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ռոմայից» պահանջում է 18 միլիոն եվրո: Ավելի վաղ մանչեսթերյան ակումբը մերժել էր «Ռոմայի» 10 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:

Ընթացիկ մրցաշրջանում Սմոլինգը «Ռոմայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

29-ամյա Սմոլինգը «Ռոմայում» վարձակալությամբ հանդես է գալիս ամառվանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում