16:14  ,  16 նոյեմբերի, 2019

Կոնտեն սպառնալիքներ է ստացել

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գտնվում է ոստիկանների հսկողության տակ, տեղեկացնում է Football Italia-ն:

50-ամյա մասնագետը սպառնալիքներ պարունակող բովանդակությամբ անանուն նամակներ է ստացել, որոնց մեջ եղել են նաև փամփուշտներ: 

Նամակներն ուղարկելու մեջ կասկածվում են «Յուվենտուսի» որոշ երկրպագուներ, որոնց դուր չի եկել, որ Կոնտեն համաձայնվել է գլխավորել «Ինտերը»:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» երկրորդն է և հետ է մնում առաջատարից 1 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում