15:49  ,  16 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» ձեռք բերի Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ Թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն զրույց է ունեցել թիմի ղեկավարության հետ և դրական արձագանքել Պոգբայի հնարավոր տեղափոխությանը:

26-ամյա Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս