12:03  ,  16 նոյեմբերի, 2019

Ամփոփիչ մրցաշար. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լոնդոնում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:

2 ժամ 54 րոպե տևած պայքարում Նադալը Ցիցիպասի նկատմամբ առավելության է հասել 6:7, 6:4, 7:5 հաշվով:

Միաժամանակ ընթացող խաղում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը 4:6, 6:7 հաշվով պարտվել է Ալեքսանդր Զվերևին:

Կիսաեզրափակիչի ուղեգիր ապահովել են նաև շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ավստրիացի Դոմինիկ Տիմն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում