01:37  +04,  16 նոյեմբերի, 2019

Իտալիան ու Իսպանիան խնդիրներ չունեցան. Շվեդիան ուղեգիր ձեռք բերեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Բոսնիայի հետ:

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ֆրանչեսկո Աչերբին, Լորենցո Ինսինյեն և Անդրեա Բելոտին:

D խմբում Շվեյցարիան 1:0 հաշվով առավելության հասավ Վրաստանի նկատմամբ: Դանիան 6:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին:

F խմբում Շվեդիայի հավաքականը Մարկուս Բերգի և Ռոբերտ Կուայսոնի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ և ձեռք բերեց F խմբի երկրորդ ուղեգիրը: Խմբի առաջատար Իսպանիայի հավաքականը տնային խաղում 7:0 հաշվով հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ:

Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր

D խումբ

Դանիա - Ջիբրալթար՝ 6:0 (տեսանյութ)

Ռոբերտ Սկով, 12, 64, Կրիստիան Գիտկյաեր, 47, Մարտին Բրայտվայթ, 51, Կրիստիան Էրիկսեն, 85, 90

Շվեյցարիա - Վրաստան՝ 1:0 (տեսանյութ)

Սեդրիկ Իտեն, 77

F խումբ

Ռումինիա - Շվեդիա՝ 0:2 (տեսանյութ)

Մարկուս Բերգ, 18, Ռոբին Կուայսոն, 34

Իսպանիա - Մալթա՝ 7:0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 23, Սանտի Կասորլա, 41, Պաու Տորես, 62, Պաբլո Սարաբիա, 63, Դանիել Օլմո, 69, Խերար Մորենո, 71, Խեսուս Նավաս, 85

J խումբ

Բոսնիա և Հերցեգովինա - Իտալիա՝ 0:3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Աչերբի, 21, Լորենցո Ինսինյե, 37, Անդրեա Բելոտի, 52 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ