23:52  +04,  15 նոյեմբերի, 2019

Հունաստանի հավաքականի մարզիչ. Հայաստանի խաղն այսօր չստացվեց

Կարծում եմ՝ Հայաստանի խաղն այսօր չստացվեց: Ուրախ եմ իմ թիմի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Շին՝ մեկնաբանելով Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը:

«Ուրախ եմ մեր հաղթանակի կապակցությամբ: Առաջին խաղակեսում գնդակին տիրապետում էինք: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող ենք նաեւ կորցնել գնդակը: Բայց մենք կարողացանք մինչեւ վերջ ճիշտ աշխատել պաշտպանությունում:

Մենք սպասում էինք, որ Հայաստանը պետք է պաշտպանվի, բայց կարծում եմ, Հայաստանի խաղն այսօր չստացվեց: Չէր ստացվում Հայաստանի հակագրոհներ, շուտ էին կորցնում գնդակը: Վտանգավոր պահեր ստեղծում էին հայ ֆուտբոլիստները, բայց մենք կարողացանք պահպանել մեր առավելությունը:

Չեմ ցանկանում այսօր խոսել Հայաստանի հավաքականի խաղի մասին, այլ ուզում եմ խոսել իմ հավաքականի հաղթանակի մասին: Շնորհավորում եմ մեր հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Խնդիր էինք դրել Բոսնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ավելացնել արձանագրած հաջողությունը:

Ես չեմ մտածում հրաժարականի մասին, հաշվի առնելով, որ չկարողացանք նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Սա մեծ ծրագիր է եւ ամեն ինչ առջեւում է»,- ասաց Ջոն վան'տ Շին:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 4 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 38:62 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ